Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հոթոր


Հոթոր

Հին Կտակարանի Մադիանացիների իշխան և քահանա, որը Մովսեսին Եգիպտոսից փախչելուց հետո ապաստան տվեց: Նրան նաև կոչում էին Ռագուել (Ել. Բ.18): Ավելի ուշ Մովսեսն ամուսնացավ Հոթորի դուստր Սեպփորայի հետ (Ել. Գ.1; Դ.18; ԺԸ.1–12): Հոթորը Մովսեսին ուսուցանեց բաշխել լիազորությունները (Ել. ԺԸ.13–27): Մովսեսը Մելքիսեդեկյան Քահանայությունն ստացավ Հոթորից (ՎևՈՒ 84.6–7):