Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Աստծո արքայություն կամ Երկնքի արքայություն


Աստծո արքայություն կամ Երկնքի արքայություն

Աստծո արքայությունը երկրի վրա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է (ՎևՈՒ 65): Եկեղեցու նպատակն է՝ իր անդամներին նախապատրաստել հավերժ ապրելու սելեստիալ արքայությունում կամ երկնքի արքայությունում: Այնուամենայնիվ, սուրբ գրքերում Եկեղեցին երբեմն կոչվում է երկնքի արքայություն, ինչը նշանակում է, որ Եկեղեցին երկնքի արքայությունն է երկրի վրա:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո արքայությունն է երկրի վրա, բայց ներկայումս այն սահմանափակված է հոգևոր թագավորությամբ: Հազարամյակի ժամանակ, Աստծո արքայությունը լինելու է և՛ քաղաքացիական, և՛ հոգևոր: