Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ամուսնություն, Ամուսնանալ


Ամուսնություն, Ամուսնանալ

Օրինական ուխտ կամ պայմանագիր, տղամարդու և կնոջ միջև, ըստ որի նրանք դառնում են ամուսին և կին: Ամուսնությունը կարգված է Աստծո կողմից (ՎևՈՒ 49.15):

Ամուսնության նոր և հավիտենական ուխտը

Ամուսնությունը, որը կատարվում է ավետարանի օրենքով և սուրբ քահանայությամբ, մահկանացու կյանքի և հավերժության համար է: Արժանի տղամարդիկ և կանայք, այդպես կնքվելով տաճարային ամուսնությամբ, կարող են հավերժության մեջ ամուսին և կին մնալ:

Միջհավատքային ամուսնություն

Ամուսնություն տարբեր կրոնական դավանանքներ և սովորություններ ունեցող տղամարդու և կնոջ միջև:

Բազմակնություն

. Տղամարդու ամուսնությունը երկու և ավելի ապրող կանանց հետ: Տղամարդու համար օրինական է ունենալ միայն մեկ կին, եթե Տերն այլ բան չի պատվիրել հայտնության միջոցով (Հակոբ 2.27–30): Հայտնության միջոցով բազմակնությունը գործածվում էր Հին Կտակարանի ժամանակ և վերականգնված Եկեղեցու վաղ օրերին, մարգարեի ղեկավարությամբ, որը կրում էր քահանայության բանալիները (ՎևՈՒ 132.34–40, 45): Այն այլևս չի կիրառվում Եկեղեցում (ՎևՈՒ ՊՀ–1). այսօր, մեկից ավելի կին ունենալն անհամատեղելի է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամության հետ: