Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Երկրորդ Օրինաց
նախորդ հաջորդ

Երկրորդ Օրինաց

Նշանակում է «օրենքի կրկնում» և համարվում է Հին Կտակարանի հինգերորդ գիրքը:

Երկրորդ Օրինացում ընդգրկված են Մովսեսի վերջին երեք բանախոսությունները, որոնք նա հաղորդեց Մովաբի դաշտերում անմիջապես իր փոխակերպվելուց առաջ: Առաջին բանախոսությունը (Ա–Դ գլուխները) նախաբան է: Երկրորդ բանախոսությունը (Ե–ԻԶ գլուխները) բաղկացած է երկու մասից. (1) Ե–ԺԱ գլուխները՝ տասը պատվիրանները և դրանց վերաբերյալ գործնական բացատրություններ. և (2) ԺԲ–ԻԶ գլուխները՝ օրենքների մի համակարգ, որը կազմում է ողջ գրքի էությունը: Երրորդ բանախոսությունը (ԻԷ–Լ գլուխները) ներառում է Իսրայելի և Աստծո միջև ուխտի հանդիսավոր վերահաստատումը և այն օրհնությունների և անեծքների հայտարարումը, որոնք կհետևեն հնազանդությանը և անհնազանդությանը: ԼԱ–ԼԴ գլուխները նկարագրում են օրենքի հանձնումը Ղևտացիներին, Մովսեսի երգն ու վերջին օրհնությունը և Մովսեսի հեռանալը: