Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հրեշտակներ
նախորդ հաջորդ

Հրեշտակներ

Երկու տեսակի էակներ կան երկնքում, որոնք կոչվում են հրեշտակներ. նրանք, որոնք ոգիներ են, և նրանք, որոնք ունեն մսից և ոսկորից մարմին: Հրեշտակները, որոնք ոգիներ են, կա՛մ դեռևս ձեռք չեն բերել մսից և ոսկորից մարմին, կա՛մ այն ոգիներն են, որոնք մի ժամանակ ունեցել են մահկանացու մարմին և սպասում են հարությանը: Հրեշտակները, որոնք ունեն մսից և ոսկորից մարմին, կա՛մ հարություն են առել մեռելներից, կա՛մ էլ փոխակերպվել են:

Սուրբ գրքերում շատ հղումներ կան հրեշտակների աշխատանքի մասին: Երբեմն հրեշտակները խոսում են որոտի ձայնով, երբ նրանք հաղորդում են Աստծո պատգամները (Մոսիա 27.11–16): Արդարակյաց մահկանացու մարդիկ ևս կարող են կոչվել հրեշտակներ (ՋՍԹ Ծն. ԺԹ.15): Որոշ հրեշտակներ ծառայում են երկնքում՝ Աստծո գահի մոտ (Ալմա 36.22):

Սուրբ գրքերում խոսվում է նաև դևի հրեշտակների մասին: Դրանք այն ոգիներն են, որոնք նախաերկրային կյանքում հետևեցին Լյուցիֆերին և Աստծո ներկայությունից վտարվեցին և ցած գցվեցին երկիր (Հայտ. ԺԲ.1–9; 2 Նեփի 9.9, 16; ՎևՈՒ 29.36–37):