Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ռուբեն
նախորդ հաջորդ

Ռուբեն

Հին Կտակարանում՝ Հակոբի և Լիայի ավագ որդին (Ծն. ԻԹ.32; ԼԷ.21–22, 29; ԽԲ.22, 37): Չնայած Ռուբենն առաջնեկն էր, մեղքի պատճառով նա կորցրեց իր անդրանիկությունը (Ծն. ԼԵ.22; ԽԹ.3–4):

Ռուբենի ցեղը

Ռուբենին տրված Հակոբի օրհնությունները գտնվում են Ծննդոց ԽԹ.3-ում և Երկրորդ Օրինաց ԼԳ.6-ում: Ցեղի թվաքանակն աստիճանաբար փոքրացավ, և չնայած այն շարունակեց գոյատևել, սակայն քաղաքականապես պակաս կարևոր դարձավ: Ռուբենի անդրանիկությունն անցավ Հովսեփին և նրա որդիներին, որովհետև Հովսեփը Հակոբի երկրորդ կնոջ՝ Ռաքելի առաջնեկ որդին էր (Ա Մն. Ե.1–2):