Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ղովտ


Ղովտ

Հին Կտակարանում՝ Առանի որդին և Աբրահամի եղբորորդին (Ծն. ԺԱ.27, 31; Աբր. 2.4): Առանը մահացավ Ուրում եղած սովի պատճառով (Աբր. 2.1): Ղովտը թողեց Ուրը և Աբրահամի ու Սարայի հետ գնաց Քանան (Ծն. ԺԲ.4–5): Ղովտը որոշեց ապրել Սոդոմում: Տերն ուղարկեց իր սուրհանդակներին, որպեսզի զգուշացնեն Ղովտին, որ փախչի Սոդոմից, նախքան Տերը կկործաներ այն՝ ժողովրդի ամբարշտության պատճառով (Ծն. ԺԳ.8–13; ԺԹ.1, 13, 15). ինչևէ, Ղովտի կինը ետ նայեց կործանման ժամանակ և դարձավ աղե արձան (Ծն. ԺԹ.26): Նոր Կտակարանում ակնարկվում է Ղովտի մասին (Ղուկ. ԺԷ.29; Բ Պետ. Բ.6–7): Նրա կյանքը, Աբրահամից առանձնանալուց հետո, նկարագրված է Ծննդոց ԺԳ, ԺԴ և ԺԹ գլուխներում: