Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ներել


Ներել

Սուրբ գրքերում օգտագործված իմաստով՝ ներել, հիմնականում, նշանակում է երկու բաներից մեկը. (1) Երբ Աստված ներում է մարդկանց, նա հանում կամ մի կողմ է դնում մեղքի համար պահանջվող պատիժը: Քրիստոսի քավության միջոցով մեղքերի ներումը հասու է բոլոր նրանց, ովքեր ապաշխարում են, բացի նրանցից, ովքեր մեղավոր են սպանության կամ Սուրբ Հոգու դեմ աններելի մեղքի մեջ: (2) Երբ մարդիկ են միմյանց ներում, նրանք Քրիստոսանման սեր են ցուցաբերում միմյանց հանդեպ և վատ զգացումներ չեն ունենում նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են իրենց (Մատ. Ե.43–45; Զ.12–15; Ղուկ. ԺԷ.3–4; 1 Նեփի 7.19–21):