Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եթեր


Եթեր

Վերջին Հարեդացի մարգարեն Մորմոնի Գրքում (Եթեր 12.1–2):

Եթերի գիրքը

Գիրք՝ Մորմոնի Գրքում, որը պարունակում է Հարեդացիների հիշատակարանի որոշ մասեր: Հարեդացիները մի խումբ ժողովուրդ էին, որոնք Լեքիի ժողովրդից շատ դարեր առաջ ապրում էին արևմտյան կիսագնդում: Եթերի գիրքը գրվեց Լիմքիի ժողովրդի կողմից գտնված քսանչորս թիթեղներից (Մոսիա 8.8–9):

1–2-րդ գլուխները պատմում են, թե ինչպես Հարեդացիները թողեցին իրենց բնակավայրը Բաբելոնի Աշտարակի ժամանակներում և սկսեցին իրենց ճամփորդությունը դեպի այժմ մեզ հայտնի Ամերիկյան աշխարհամաս: 3–6-րդ գլուխները բացատրում են, որ Հարեդի եղբայրը տեսավ նախամահկանացու Փրկչին, և որ Հարեդացիները ճամփորդում էին ութ բեռնանավերով: 7–11-րդ գլուխները շարունակում են ամբարշտության պատմությունը, որը գերակշռում էր Հարեդացիների պատմության մեծ մասի ընթացքում: Մորոնին, որը խմբագրում էր Եթերի հիշատակարանը, 12–13-րդ գլուխներում գրեց այն հրաշագործությունների մասին, որոնք արվել էին հավատքով և Քրիստոսի ու Նոր Երուսաղեմի գալստի մասին: 14–15-րդ գլուխները պատմում են, թե ինչպես Հարեդացիները դարձան զորավոր ազգ, սակայն կործանվեցին քաղաքացիական պատերազմում՝ ամբարշտության պատճառով: