Երկրի վրա քահանայության իշխանությամբ կատարված արարողությունները վավերական դարձնել երկնքում: Արարողությունները կնքվում են, երբ դրանք ստանում են Խոստումի Սուրբ Հոգու, այսինքն՝ Սուրբ Հոգու հաստատումը:
Ինչ որ կապեք երկրի վրա, կկապվի երկնքում, Մատ. ԺԶ.19 (Մատ. ԺԸ.18 ; ՎևՈՒ 124.93 ; 132.46 ).
Դուք կնքվեցիք Խոստումի Սուրբ Հոգով, Եփես. Ա.13 .
Նրանց զորություն է տված՝ կնքելու և՛ երկրի վրա, և՛ երկնքում, ՎևՈՒ 1.8 .
Սելեստիալ փառքում գտնվողները կկնքվեն Խոստումի Սուրբ Հոգով, ՎևՈՒ 76.50–70 .
Եղիան կնքման զորության բանալիները հանձնում է Ջոզեֆ Սմիթի ձեռքը, ՎևՈՒ 110.13–16 .
Դա կնքող և կապող զորություն է, ՎևՈՒ 128.14 .
Մարգարեական ավելի հաստատ խոսքը նշանակում է իմանալ, որ մարդ կնքվել է հավերժական կյանքի համար, ՎևՈՒ 131.5 .
Բոլոր ուխտերը, որոնք չեն կնքվել Խոստումի Սուրբ Հոգով, վերջանում են մարդկանց մահանալու հետ, ՎևՈՒ 132.7 .
Մեծ աշխատանքը, որը պիտի արվի տաճարներում, ներառում է երեխաներին իրենց ծնողների հետ կնքելը, ՎևՈՒ 138.47–48 .