Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ջոզեֆ Սմիթի թարգմանություն (ՋՍԹ)


Ջոզեֆ Սմիթի թարգմանություն (ՋՍԹ)

Անգլերեն Աստվածաշնչի՝ Հակոբ Թագավորի Տարբերակի վերանայումը կամ թարգմանությունը, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթը սկսեց 1830 թվականի հունիսին: Նա Աստծո կողմից պատվիրվել էր թարգմանություն կատարել և այն համարում էր որպես մարգարե իր կոչման մի մասը:

Չնայած 1833-ի հուլիսին Ջոզեֆն ավարտել էր թարգմանության մեծ մասը, սակայն մինչև իր մահը, 1844թ., նա շարունակում էր փոփոխություններ կատարել, մինչ ձեռագիրը պատրաստում էր հրատարակության: Չնայած իր կենդանության օրոք նա հրատարակեց թարգմանության որոշ մասեր, սակայն հնարավոր է, որ նա լրացուցիչ փոփոխություններ կատարեր, եթե այնքան ապրեր, որ ողջ աշխատությունը հրատարակեր: 1867-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Վերակազմավորված Եկեղեցին հրատարակել է Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված թարգմանության առաջին հրատարակությունը: Այդ ժամանակից ի վեր, նրանց կողմից լույս է ընծայվել գրքի մի քանի հրատարակություններ:

Թարգմանության ընթացքում մարգարեն շատ բաներ սովորեց: Վարդապետություն և Ուխտերի մի քանի բաժիններ ստացվել են նրա թարգմանչական աշխատանքի արդյունքում (օրինակ՝ ՎևՈՒ 76, 77, 91 և 132): Բացի այդ, Տերը Ջոզեֆին հատուկ հրահանգներ տվեց թարգմանության վերաբերյալ, որոնք արձանագրվել են Վարդապետություն և Ուխտերում (ՎևՈՒ 37.1; 45.60–61; 76.15–18; 90.13; 91; 94.10; 104.58; 124.89): Մովսեսի գիրքը և Ջոզեֆ Սմիթ–Մատթեոսը, որոնք այժմ ընդգրկված են Թանկագին Մարգարիտում, վերցվել են անմիջապես Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից:

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը վերականգնել է այն պարզ և արժեքավոր բաներից մի քանիսը, որոնք կորել էին Աստվածաշնչից (1 Նեփի 13): Չնայած, որ այն չի համարվում Եկեղեցու պաշտոնական Աստվածաշունչը, այդ թարգմանությունը բազում հետաքրքիր ներըմբռնումներ է պարունակում և շատ արժեքավոր է Աստվածաշունչը հասկանալու համար: Այն նաև վկայություն է Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման և ծառայության մասին: