Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Կիրթլենդի Տաճար


Կիրթլենդի Տաճար

Արդի ժամանակներում Եկեղեցու կողմից կառուցված առաջին տաճարը: Սրբերը կառուցեցին այն Կիրթլենդում, Օհայո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Տիրոջ պատվիրանի համաձայն (ՎևՈՒ 94.3–9): Դրա մի նպատակն էր՝ տեղ պատրաստել, որտեղ Եկեղեցու արժանավոր անդամները կկարողանային հոգևոր զորություն և իշխանություն ստանալ և լուսավորվել (ՎևՈՒ 109; 110): Այն նվիրագործվեց 1836թ. մարտի 27-ին. նվիրագործման աղոթքը հայտնությամբ տրվել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին (ՎևՈՒ 109): Տերը տվեց մի քանի կարևոր հայտնություններ և վերականգնեց քահանայության անհրաժեշտ բանալիներն այս տաճարում (ՎևՈՒ 110; 137): Այն չէր օգտագործվում տաճարային բոլոր արարողությունների համար, որոնք այսօր արվում են տաճարներում: