Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մատթեոս


Մատթեոս

Հիսուս Քրիստոսի Առաքյալը և Նոր Կտակարանի առաջին գրքի հեղինակը: Մատթեոսը, որը հրեա էր և Կափառնայումում մաքսավոր էր Հռոմեացիների մոտ, հավանաբար, ծառայում էր Հերովդես Անտիպասին: Նախքան իր դարձի գալը, նա հայտնի էր որպես Ղևի Ալփեան (Մար. Բ.14): Հիսուսի աշակերտ կանչվելուց ոչ շատ անց, նա խնջույք կազմակերպեց, որին ներկա էր Տերը (Մատ. Թ.9–13; Մար. Բ.14–17; Ղուկ. Ե.27–32): Մատթեոսը, ըստ երևույթին, շատ գիտելիքներ ուներ Հին Կտակարանի սուրբ գրությունների վերաբերյալ, և մանրամասնորեն տեսնում էր Տիրոջ կյանքում կատարվող մարգարեությունները: Առաքյալի հետագա կյանքի մասին շատ քիչ է հայտնի: Կա ավանդություն, որը հայտարարում է, որ նա նահատակվել է որպես մարտիրոս:

Մատթեոսի Ավետարանը

Նոր Կտակարանի առաջին գիրքը: Մատթեոսի Ավետարանը սկզբնապես գրվել էր, հավանաբար, Պաղեստինի հրեաների օգտագործման համար: Այնտեղ շատ քաղվածքներ կան Հին Կտակարանից: Մատթեոսի հիմնական նպատակն էր՝ ցույց տալ, որ Հիսուսը Հին Կտակարանի Մեսիան է, որի մասին խոսել էին մարգարեները: Նա շեշտել է նաև, որ Հիսուսը մարդկանց Թագավորն ու Դատավորն է:

Գլուխների ընդհանուր տեսության համար, Տե՛ս «Ավետարաններ» թեման: