Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նոյ՝ աստվածաշնչյան հայրապետ


Նոյ՝ աստվածաշնչյան հայրապետ

Հին Կտակարանում՝ Ղամեքի որդին և տասներորդ հայրապետը՝ Ադամից սկսած (Ծն. Ե.29–32): Նա վկայել է Քրիստոսի մասին և ապաշխարություն քարոզել ամբարիշտ սերնդին: Երբ մարդիկ մերժեցին նրա պատգամը, Աստված պատվիրեց նրան տապան կառուցել, որտեղ կբնակվեին նրա ընտանիքը և բոլոր կենդանիները, երբ երկիրը կծածկվեր ջրհեղեղով՝ ամբարիշտներին կործանելու համար (Ծն. Զ.13–22; Մովսես 8.16–30): Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Նոյը Գաբրիել հրեշտակն է և կանգնած է Ադամի կողքին՝ կրելով փրկության բանալիները: