Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Գիրք Ծննդոց 9


ՋՍԹ, Ծննդոց 9.10–15 (համեմատի՛ր Ծննդոց Թ.3–9)

(Մարդը պատասխան կտա սպանության և նաև անասունի կյանքն անտեղի վերցնելու համար):

10 Բայց արյունն ամեն մարմնի, որը ձեզ տվել եմ կերակրի համար, պիտի թափվի գետնի վրա, որը տանում է նրա կյանքը, և արյունը դուք չպետք է ուտեք:

11 Եվ, անկասկած, արյուն չպետք է թափվի, միայն դա լինի մսի համար, որ ձեր կյանքը փրկեք. և ամեն կենդանու արյունը ես ձեր ձեռքից կպահանջեմ:

12 Եվ ով որ մարդու արյուն թափի, մարդով նրա արյունը պիտի թափվի. քանզի մարդը չպետք է մարդու արյուն թափի:

13 Քանզի ես պատվիրան եմ տալիս, որ ամեն մարդու եղբայր պետք է պահպանի մարդու կյանքը, որովհետև իմ պատկերով եմ ստեղծել մարդուն:

14 Եվ ես պատվիրան եմ տալիս ձեզ. Պտղաբեր եղեք և բազմացեք. շատացեք երկրի վրա և բազմացեք նրանում:

15 Եվ Աստված խոսեց Նոյի հետ և նրա որդիների հետ, որ նրա հետ էին՝ ասելով. Եվ ես, ահա ես իմ ուխտը կհաստատեմ ձեզ հետ, որը ես արեցի ձեր հայր Ենովքի հետ՝ ձեզանից հետո ձեր սերնդի վերաբերյալ:

ՋՍԹ, Ծննդոց 9.21–25 (համեմատի՛ր Ծննդոց Թ.16–17)

[Ծիածանը կապվել էր երկնքում, որպես Ենովքի և Նոյի հետ Աստծո ուխտի հիշեցում: Վերջին օրերին Անդրանիկի եկեղեցու ընդհանուր ժողովը (Ենովքի ժամանակների Տիրոջ Սիոնը. տե՛ս Մովսես 7) կմիանա արդարներին երկրի վրա]:

21 Եվ աղեղն ամպի մեջ կլինի. Եվ ես կնայեմ դրան, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը, որը ես արել եմ քո հայր Ենովքի հետ. որպեսզի, երբ մարդիկ պահեն բոլոր պատվիրանները, Սիոնը կրկին գա երկիր, Ենովքի քաղաքը, որը ես հափշտակել եմ իմ մոտ:

22 Եվ սա է իմ հավիտենական ուխտը, որ երբ քո ժառանգներն ընդունեն ճշմարտությունը և նայեն վերև, այն ժամանակ Սիոնը կնայի ներքև և բոլոր երկինքները կցնցվեն ուրախությունից, և երկիրը կդողա ուրախությունից.

23 Եվ անդրանիկի եկեղեցու ընդհանուր ժողովը կիջնի երկնքից, և կտիրի երկրին, և տեղ կունենա, մինչև որ վերջը գա: Եվ սա է այն հավիտենական ուխտը, որը ես արել եմ քո հայր Ենովքի հետ:

24 Եվ աղեղն ամպի մեջ կլինի, և ես կհաստատեմ իմ ուխտը քեզ հետ, որը ես արել եմ իմ և քո միջև, ամեն մարմնի՝ կենդանի արարածի համար, որը կլինի երկրի վրա:

25 Եվ Աստված ասաց Նոյին. Սա է այն ուխտի նշանը, որը ես հաստատեցի իմ և քո միջև. ամեն մարմնի համար, որը կլինի երկրի վրա: