Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Առաջին տեսիլք


Առաջին տեսիլք

Հայր Աստծո և նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի հայտնվելը Մարգարե Ջոզեֆ Սմիթին ծառերի մի պուրակում:

1820 թվականի գարնանը Ջոզեֆ Սմիթ կրտսերը տասնհինգ տարեկան էր: Նա իր ընտանիքի հետ ապրում էր Նյու Յորքի Պալմիրա շրջանում: Հայրական տնից դեպի արևմուտք, կարճ տարածության վրա, մեծ ծառերի մի պուրակ կար: Ջոզեֆը գնաց այդ տեղը, Աստծուն աղոթելու համար, որպեսզի իմանա, թե որ Եկեղեցին է ճշմարիտ: Կարդալով Աստվածաշունչը՝ նա զգացել էր, որ այդ պատասխանը պետք է խնդրի Աստծուց (Հակ. Ա.5–6): Ի պատասխան նրա աղոթքի, Հայրը և Որդին հայտնվեցին նրան և պատվիրեցին չմիանալ այն ժամանակ երկրի վրա գոյություն ունեցող ոչ մի եկեղեցու, քանի որ դրանք բոլորը սխալ էին (ՋՍ–Պ 1.15–20): Այդ սրբազան փորձառությամբ սկսվեցին մի շարք իրադարձություններ, որոնք իրականացրեցին ավետարանի և Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու վերականգնումը: