Հողեր, որոնք, որպես ժառանգություն՝ Տերը խոստանում է իր հավատարիմ հետևորդներին, և հաճախ, նաև նրանց հետնորդներին: Խոստացված երկրներ շատ կան: Մորմոնի Գրքում, հաճախ, խոստացված երկիրը, որի մասին խոսվում է, Ամերիկյան աշխարհամասն է:
Քո սերնդին պիտի տամ այս երկիրը, Ծն. ԺԲ.7 (Աբր. 2.19 ).
Ես քեզ և քո սերնդին կտամ Քանանի երկիրը, Ծն. ԺԷ.8 (Ծն. ԻԸ.13 ).
Քանանում Մովսեսը նշեց հողերի սահմաններն Իսրայելի համար, Թվ. ԼԴ.1–12 (Թվ. ԻԷ.12 ).
Դուք կառաջնորդվեք խոստումի մի երկիր, 1 Նեփի 2.20 (1 Նեփի 5.5 ).
Տերն արդարներին առաջնորդում է դեպի ընտիր երկրներ, 1 Նեփի 17.38 .
Եթե Լեքիի հետնորդները պահեն Աստծո պատվիրանները, նրանք կբարգավաճեն խոստումի երկրում, 2 Նեփի 1.5–9 .
Իսրայելը կվերադառնա դեպի իրենց խոստումի երկրները, 2 Նեփի 24.1–2 (Ես. ԺԴ.1–2 ).
Ինչ ազգ էլ որ տիրի այս խոստումի երկրին, պիտի ծառայի Աստծուն, այլապես նրանք կոչնչանան, Եթեր 2.9–12 .
Սա է խոստումի երկիրը և վայրը Սիոն քաղաքի համար, ՎևՈՒ 57.2 .
Հուդան կարող է սկսել վերադառնալ Աբրահամի հողերը, ՎևՈՒ 109.64 .