Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ապաշխարել, Ապաշխարություն
նախորդ հաջորդ

Ապաշխարել, Ապաշխարություն

Մտքի և սրտի փոփոխություն, որը նոր վերաբերմունք է բերում Աստծո, սեփական անձի և, առհասարակ, կյանքի հանդեպ: Ապաշխարությունը ենթադրում է, որ մարդը շրջվում է չարից և իր սիրտը և կամքը դարձնում է դեպի Աստված՝ հնազանդվելով Աստծո պատվիրաններին ու ցանկություններին և թողնելով մեղքը: Ճշմարիտ ապաշխարությունը գալիս է Աստծո հանդեպ եղած սիրուց և նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից: Բոլոր պատասխանատու մարդիկ մեղք են գործել և պետք է ապաշխարեն, որպեսզի առաջանան դեպի փրկություն: Միայն Հիսուս Քրիստոսի քավության միջոցով է, որ մեր ապաշխարությունը կարող է զորություն ունենալ և ընդունվել Աստծո կողմից: