Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եզրաս
նախորդ հաջորդ

Եզրաս

Հին Կտակարանի քահանա և դպիր, որը հրեաների մի մասին Բաբելոնյան գերությունից ետ բերեց Երուսաղեմ (Եզր. Է–Ժ; Նեեմ. Ը, ԺԲ): Ք.ծ.ա. 458 թվականին նա Պարսից թագավոր Արտաշեսից թույլտվություն ստացավ Երուսաղեմ տանել բոլոր տարագիր հրեաներին, որոնք կցանկանային գնալ (Եզր. Է.12–26):

Նախքան Եզրասի ժամանակները, քահանաները գրեթե միայն իրենք էին կարդում սուրբ գրքերի գրված հավաքածուն, որը կոչվում էր «օրենք»: Եզրասն օգնեց, որ սուրբ գրքերը հասանելի լինեն ամեն մի հրեայի համար: «Օրենքի գիրքն» ազատ կարդալն ի վերջո դարձավ հրեաների ազգային կյանքի կենտրոնական մասը: Հավանաբար, Եզրասի ամենամեծ ուսուցումը գալիս էր իր սիրտը պատրաստելու անձնական օրինակից, որ փնտրի Տիրոջ օրենքը, հնազանդվի նրան և այն ուսուցանի ուրիշների (Եզր. Է.10):

Եզրասի գիրքը

Ա–Զ գլուխները նկարագրում են այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել Եզրասի Երուսաղեմ գալուց վաթսուն-ութսուն տարի առաջ,– Կյուրոսի հռչակագիրը, Ք.ծ.ա. 537 թվականին, և հրեաների վերադարձը Զորաբաբելի ղեկավարությամբ: Է–Ժ գլուխները նկարագրում են, թե ինչպես Եզրասը գնաց Երուսաղեմ: Նա իր խմբի հետ ծոմ պահեց և աղոթեց պաշտպանության համար: Երուսաղեմում նրանք հանդիպեցին շատ հրեաների, որոնք Երուսաղեմ էին գնացել ավելի վաղ՝ Զորաբաբելի հետ, և, ուխտից դուրս, կանայք էին կնության վերցրել և այդպես իրենց պղծել էին: Եզրասն աղոթեց նրանց համար և նրանց ուխտի տակ դրեց, որ բաժանվեն այդ կանանցից: Եզրասի հետագա պատմությունը տրվում է Նեեմիայի գրքում: