Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եբրայեցիս՝ Թուղթ Առ


Եբրայեցիս՝ Թուղթ Առ

Գիրք Նոր Կտակարանում: Այս նամակը Պողոսն ուղղել է Եկեղեցու հրեա անդամներին, նրանց համոզելու համար, որ Մովսեսի օրենքի նշանակալից մասերը կատարվել են Քրիստոսում, և որ Քրիստոսի ավելի բարձր՝ ավետարանական օրենքը փոխարինել է դրան: Իր երրորդ առաքելության վերջում Երուսաղեմ վերադառնալուց հետո (մոտ 60թ. Ք.ծ.հ.), նա հայտնաբերեց, որ Եկեղեցու շատ հրեա անդամներ դեռևս հավատարիմ էին Մովսեսի օրենքին (Գոր. ԻԱ.20): Առնըվազն տաս տարի անցել էր այն բանից հետո, երբ Եկեղեցու Երուսաղեմի համաժողովը որոշել էր, որ Մովսեսի օրենքի որոշակի արարողություններ անհրաժեշտ չէին հեթանոս Քրիստոնյաների փրկության համար: Ըստ երևույթի՝ դրանից ոչ շատ անց, Պողոսը գրեց Եբրայեցիներին, որպեսզի նրանց ցույց տա, իրենց իսկ սուրբ գրություններով և առողջ դատողությամբ, թե ինչու այլևս անհրաժեշտություն չկա կիրառելու Մովսեսի օրենքը:

Ա և Բ գլուխները բացատրում են, որ Հիսուսն ավելի մեծ է, քան հրեշտակները: Գ–Է գլուխները Հիսուսին համեմատում են Մովսեսի և Մովսեսի օրենքի հետ, վկայելով, որ նա երկուսից էլ մեծ է: Դրանք ուսուցանում են նաև, որ Մելքիսեդեկյան Քահանայությունը մեծ է Ահարոնյանից: Ը–Թ գլուխները նկարագրում են, թե ինչպես Մովսեսական արարողությունները ժողովրդին նախապատրաստել են Քրիստոսի ծառայությանը, և թե ինչպես է Քրիստոսը նոր ուխտի միջնորդը (Ալմա 37.38–45; ՎևՈՒ 84.21–24): Ժ գլուխը ջանասիրության և հավատարմության հորդոր է: ԺԱ գլուխը բանախոսություն է հավատքի վերաբերյալ: ԺԲ գլուխը պարունակում է խրատներ և ողջույններ: ԺԳ գլուխն առնչվում է ամուսնության պատվավոր բնույթին և հնազանդության կարևորությանը: