Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Սամարացիներ
նախորդ հաջորդ

Սամարացիներ

Աստվածաշնչյան ժողովուրդ, որոնք ապրում էին Սամարիայում, նրանից հետո, երբ Ասորեստանը գերի վերցրեց Իսրայելի հյուսիսային թագավորությունը: Սամարացիները մասամբ Իսրայելացիներ էին, մասամբ՝ հեթանոսներ: Նրանց կրոնը հրեական և հեթանոսական հավատքների ու ծեսերի խառնուրդ էր: Բարի Սամարացու առակը Ղուկասի Ժ.25–37-ում ցույց է տալիս այն ատելությունը, որն առաջացել էր հրեաների մոտ Սամարացիների նկատմամբ, քանի որ Սամարացիներն ուրացել էին Իսրայելացիների կրոնը: Տերն Առաքյալներին ուղարկեց, որ Սամարացիներին ուսուցանեն ավետարանը (Գոր. Ա.6–8): Փիլիպպոսը հաջողությամբ քարոզեց Քրիստոսի ավետարանը Սամարացիներին և շատ հրաշքներ գործեց նրանց մեջ (Գոր. Ը.5–39):