Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Փարիսեցիներ


Փարիսեցիներ

Նոր Կտակարանում՝ կրոնական խումբ հրեաների մեջ, որոնց անունը ենթադրում է անջատված կամ առանձնացված լինելը: Փարիսեցիները հպարտանում էին, որ խստորեն հետևում են Մովսեսի օրենքին, և որ զերծ են մնում հեթանոսների հետ հաղորդակցվելուց: Նրանք հավատում էին հանդերձյալ կյանքին, հարությանը և հրեշտակների ու ոգիների գոյությանը: Նրանք հավատում էին, որ չգրված օրենքներն ու ավանդությունները նույնքան կարևոր էին, որքան գրված օրենքները: Նրանց ուսմունքները սահմանափակում էին կրոնը կանոնների պահպանմամբ և հոգևոր հպարտություն էին ներշնչում: Նրանք շատ հրեաների ստիպում էին կասկածել Քրիստոսի և նրա ավետարանի վրա: Տերը դատապարտել է Փարիսեցիներին և նրանց գործերը Մատթեոս ԻԳ-ում, Մարկոս Է.1–23-ում և Ղուկաս ԺԱ.37–44-ում: