Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Պատվիրաններ՝ Տասը


Պատվիրաններ՝ Տասը

Տասն օրենքներ, որոնք տրվել են Աստծո կողմից, Մովսես մարգարեի միջոցով, բարոյական վարքը կարգավորելու համար:

Եբրայերենում դրանց անվանում են «Տասը Խոսք»: Դրանց անվանում են նաև Ուխտ (Բ Օր. Թ.9) կամ Վկայություն (Ել. ԻԵ.21; ԼԲ.15): Աստծո կողմից Տասը Պատվիրանները Մովսեսին և, նրա միջոցով, Իսրայելին տալը նկարագրված է Ելից գրքում՝ ԺԹ.9–Ի.23; ԼԲ.15–19; ԼԴ.1: Պատվիրանները փորագրվել էին երկու սալաձև քարերի վրա, որոնք դրվել էին Տապանակի մեջ. այդտեղից էլ Տապանակն անվանում էին Ուխտի Տապանակ (Թվ. Ժ.33): Տերը, մեջ բերելով Բ Օր. Զ.4–5 և Ղև. ԺԹ.18 գրվածքները, Տասը Պատվիրաններն ամփոփել է «երկու մեծ պատվիրաններով» (Մատ. ԻԲ.37–39):

Տասը Պատվիրանները կրկնվել են վերջին օրերի Հայտնություններում (Մոսիա 12.32–37; 13.12–24; ՎևՈՒ 42.18–28; 59.5–13; ՋՍԹ Ել. ԼԴ.1–2):