Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եզեկիել


Եզեկիել

Մարգարե, որը Հին Կտակարանի Եզեկիել գրքի հեղինակն է: Նա քահանա էր՝ Սադովկի ընտանիքից, և Նաբուգոդոնոսորի կողմից գերության տարված հրեաներից մեկը: Նա բնակվեց տարագիր հրեաների հետ Բաբելոնում և մարգարեացավ քսաներկու տարիների ընթացքում՝ Ք.ծ.ա. 592–570թթ.:

Եզեկիելի գիրքը

Եզեկիելի գիրքը կարելի է բաժանել չորս մասի. Ա–Գ գլուխները պատմում են Աստծո տեսիլքի և Եզեկիելի ծառայության կանչվելու մասին. Դ–ԻԴ գլուխները խոսում են Երուսաղեմի վրա եկած դատաստանների մասին, և թե ինչու էին դրանք տրվել. ԻԵ–ԼԲ գլուխները դատաստաններ են հռչակում ազգերի վրա. և ԼԳ–ԽԸ գլուխներում տեսիլքներ են գրված վերջին օրերի Իսրայելի վերաբերյալ: