Սուրբ գրքերում աղքատ բառը կարող է վերաբերել՝ (1) մարդկանց, որոնք չունեն անհրաժեշտ նյութական միջոցներ, օրինակ՝ ուտելիք, հագուստ և ապաստարան. կամ էլ (2) մարդկանց, որոնք խոնարհ են և հպարտ չեն:
Ձեռքդ չփակես քո աղքատ եղբորից, Բ Օր. ԺԵ.7 .
Ամբարիշտն իր ամբարտավանությամբ հալածում է աղքատին, Սաղ. Ժ.2 .
Ով որ աղքատին տա՝ պակասություն չի ունենա, Առակ. ԻԸ.27 .
Աղքատին տար քո տուն, Ես. ԾԸ.6–7 .
Եթե կամենում ես կատարյալ լինել, տուր աղքատներին, Մատ. ԺԹ.21 (Մար. Ժ.21 ; Ղուկ. ԺԸ.22 ).
Չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, Հակ. Բ.5 .
Որովհետև նրանք հարուստ են, նրանք արհամարհում են աղքատներին, 2 Նեփի 9.30 .
Ձեր մեղքերի թողությունը պահելու համար, ձեր ստացվածքից բաժին հանեք աղքատներին, Մոսիա 4.26 .
Նրանք իրենց ստացվածքից բաժին էին հանում աղքատին, Ալմա 1.27 .
Եթե դուք երես դարձնեք կարիքավորից, ձեր աղոթքը զուր է, Ալմա 34.28 .
Նեփիացիների մեջ բոլոր բաներն ընդհանուր էին. չկային հարուստ ու աղքատ, 4 Նեփի 1.3 .
Ավելի օրհնված են նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են ոչ աղքատությունից հարկադրված լինելով, Ալմա 32.4–6, 12–16 .
Օրհնված են հոգով աղքատները, որոնք գալիս են ինձ մոտ, 3 Նեփի 12.3 (Մատ. Ե.3 ).