Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եսայիա


Եսայիա

Հին Կտակարանի մարգարե, որը մարգարեացել է Ք.ծ.ա. 740–701թթ.: Որպես Եզեկիա թագավորի գլխավոր խորհրդատու՝ Եսայիան կրոնական և քաղաքական մեծ ազդեցություն է ունեցել:

Հիսուսը Եսայիային վկայակոչել է շատ ավելի հաճախ, քան որևէ այլ մարգարեի: Եսայիային հաճախ վկայակոչել են նաև Պետրոս, Հովհաննես և Պողոս Առաքյալները Նոր Կտակարանում: Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերն ավելի շատ քաղվածքներ են պարունակում Եսայիայից, քան որևէ այլ մարգարեից, և մեծապես օգնում են Եսայիային մեկնաբանելիս: Նեփին իր ժողովրդին ուսուցանում էր Եսայիայի գրություններից (2 Նեփի 12–24; Ես. Բ–ԺԴ): Տերը Նեփիացիներին ասաց, որ «մեծ են Եսայիայի խոսքերը», և որ Եսայիայի բոլոր մարգարեությունները պիտի կատարվեն (3 Նեփի 23.1–3):

Եսայիայի գիրքը

Գիրք Հին Կտակարանում: Եսայիայի մարգարեություններից շատերը վերաբերում են Քավչի գալստին՝ թե՛ նրա երկրային ծառայությանը (Ես. Թ.6) և թե՛ որպես վերջին օրերի Մեծ Թագավոր (Ես. ԿԳ): Նա նաև շատ է մարգարեացել Իսրայելի ապագայի մասին:

Ա գլուխը նախաբան է գրքի մնացած մասի համար: Եսայիա Է.14; Թ.6–7; ԺԱ.1–5; ԾԳ.1–12 և ԿԱ.1–3 կանխավ պատմում են Փրկչի առաքելության մասին: Բ, ԺԱ, ԺԲ և ԼԵ գլուխները խոսում են վերջին օրերի իրադարձությունների մասին, երբ ավետարանը կվերականգնվի, Իսրայելը կհավաքվի, և ծարավ հողը վարդի պես կծաղկի: ԻԹ գլուխը մարգարեություն է պարունակում Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ (2 Նեփի 27): Խ–ԽԶ գլուխները հռչակում են Եհովայի՝ որպես ճշմարիտ Աստծո գերազանցությունը կռապաշտ ժողովուրդների կուռք աստվածների նկատմամբ: Մնացած ԽԷ–ԿԶ գլուխները վերաբերում են Իսրայելի վերջնական վերականգնման ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին, Սիոնի հաստատմանը, որտեղ Տերը կբնակվի իր ժողովրդի հետ: