Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մովսեսի օրենք
նախորդ հաջորդ

Մովսեսի օրենք

Աստված Մովսեսի միջոցով օրենքներ տվեց Իսրայելի տանը, ավելի բարձր օրենքը փոխարինելու համար, որին նրանք չէին հնազանդվում: (Ել. ԼԴ; ՋՍԹ Ել. 34.1–2; ՋՍԹ Բ Օր. 10.2): Մովսեսի օրենքը բաղկացած էր շատ սկզբունքներից, կանոններից, արարողություններից, ծեսերից և խորհրդանիշներից, որոնք նախատեսված էին ժողովրդին իր պարտականություններն ու պատասխանատվությունները հիշեցնելու համար: Այն ընդգրկում էր բարոյական, վարքուբարքի, կրոնական և ֆիզիկական պատվիրանների ու ծեսերի օրենքներ, այդ թվում նաև զոհաբերություններ (Ղև. Ա–Է), որոնց նպատակն էր հիշեցնել Աստծո և նրա հանդեպ ունեցած պարտականությունների մասին (Մոսիա 13.30): Հավատքը, ապաշխարությունը, ջրի մեջ մկրտվելը և մեղքերը թողելը, ինչպես նաև Տասը Պատվիրանները և բարձր վարքի ու բարոյական արժեքների շատ այլ պատվիրաններ օրենքի մի մասն էին կազմում: Ծիսական շատ օրենքներ կատարվեցին Հիսուս Քրիստոսի մահվան և հարության ժամանակ, ինչը վերջ դրեց արյուն թափելով զոհաբերությանը (Ալմա 34.13–14): Օրենքը սպասավորվում էր Ահարոնյան Քահանայության ներքո և նախապատրաստական ավետարան էր՝ օրենքին հետևողներին Քրիստոսի մոտ բերելու համար: