Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հոբ


Հոբ

Հին Կտակարանում՝ արդարակյաց մարդ, որը բավական շատ չարչարանքներ կրեց, սակայն հավատարիմ մնաց իր հավատքին առ Աստված: Նրա պատմությունը գրված է Հոբի գրքում:

Հոբի գիրքը

Չնայած, որ գիրքը Հոբի տառապանքների մասին է, այն ամբողջովին չի պատասխանում այն հարցին, թե ինչու Հոբը (կամ որևէ այլ անձնավորություն) պետք է ցավ կրեր կամ կորցներ իր ընտանիքը և ունեցվածքը: Գիրքը պարզաբանում է, որ չարչարանքներ ունենալն անպայման չի նշանակում, որ անձը մեղք է գործել: Տերը կարող է չարչարանքն օգտագործել ինչպես փորձառության, կարգապահության և ուսուցման համար, այնպես էլ պատժի համար (ՎևՈՒ 122):

Գիրքը կարելի է բաժանել չորս մասի: Ա–Բ գլուխները պատմության նախաբանն են: Գ–ԼԱ գլուխները պատմում են Հոբի և նրա երեք ընկերների միջև տեղի ունեցած մի շարք բանավեճերի մասին: ԼԲ–ԼԷ գլուխները պարունակում են Եղիուսի՝ չորրորդ ընկերոջ խոսքերը, որը Հոբին դատապարտում է այլ պատճառներով, քան առաջին ընկերները: ԼԸ–ԽԲ գլուխներն ամփոփում են գիրքը, Հոբին հավաստիացնելով, որ նրա կյանքի ընթացքն ի սկզբանե լավ է եղել:

Հոբի գիրքն ուսուցանում է, որ եթե մարդ ճիշտ գիտելիք ունի Աստծո մասին և ապրում է մի կյանքով, որն ընդունելի է Աստծո համար, նա ավելի լավ կկարողանա համբերել իր վրա եկող փորձություններին: Հոբի անսասան հավատքը բնորոշվում է նման արտահայտություններով, ինչպիսին է. «Թե որ ինձ սպանե, էլի նրան եմ ապավինելու» (Հոբ ԺԳ.15): Հոբի մասին նշվում է նաև Եզեկիել ԺԴ.14-ում, Հակոբոս Ե.11-ում, Վարդապետություն և Ուխտեր 121.10-ում: