Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հովսեփ՝ Մարիամի Ամուսին


Հովսեփ՝ Մարիամի Ամուսին

Հիսուսի մայր Մարիամի ամուսինը: Հովսեփը Դավթի հետնորդն էր (Մատ. Ա.1–16; Ղուկ. Գ.23–38) և ապրում էր Նազարեթում: Նա նշանված էր Մարիամի հետ: Իրենց ամուսնությունից անմիջապես առաջ, Մարիամին այցելեց Գաբրիել հրեշտակը, որը հայտարարեց, որ Մարիամն ընտրվել է, որ լինի Փրկչի մայրը (Ղուկ. Ա.26–35): Հովսեփը նույնպես հայտնություն ստացավ այդ աստվածային ծննդի վերաբերյալ (Մատ. Ա.20–25):

Մարիամը Հիսուսի միակ երկրային ծնողն էր, որովհետև Հայր Աստված էր Հիսուսի հայրը: Բայց հրեաները կարծում էին, որ Հովսեփն է Հիսուսի հայրը, և Հիսուսը նրան վերաբերվում էր որպես այդպիսին (Ղուկ. Բ.48, 51): Երկնային երազների զգուշացմամբ, Հովսեփը պահպանեց մանուկ Հիսուսի կյանքը՝ փախչելով Եգիպտոս (Մատ. Բ.13–14): Հերովդեսի մահից հետո, հրեշտակը Հովսեփին հրահանգեց Քրիստոս մանուկին ետ տանել Իսրայել (Մատ. Բ.19–23):