Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հակոբոս՝ Տիրոջ Եղբայր
նախորդ հաջորդ

Հակոբոս՝ Տիրոջ Եղբայր

Նոր Կտակարանում՝ եղբայրը Տիրոջ (Գաղ. Ա.19) և Հովսեսի, Սիմոնի, Հուդայի և մի քանի քույրերի (Մատ. ԺԳ.55–56; Մար. Զ.3; Հուդա Ա.1): Նա նաև հայտնի էր՝ որպես Հակոբոս Արդար, և Երուսաղեմի Եկեղեցում կարևոր պաշտոն էր զբաղեցնում (Գոր. ԺԲ.17; ԺԵ.13; Ա Կոր. ԺԵ.7; Գաղ. Բ.9–12): Ենթադրվում է, որ Հակոբոսի թուղթը նա է գրել:

Հակոբոսի թուղթը

Գիրք Նոր Կտակարանում: Սկզբում դա մի նամակ էր, որն ուղղված էր Իսրայելի տասներկու ցրված ցեղերին և, հավանաբար, գրվել էր Երուսաղեմում: Թղթում պարզորոշ սահմանված են որոշ հարցեր գործնական կրոնի վերաբերյալ, ներառյալ Ա գլխի կարևոր խորհուրդը, որ եթե մարդ իմաստության պակասություն ունի, նա պետք է օգնություն խնդրի Աստծուց (Հակ. Ա.5–6; ՋՍ–Պ 1.9–20): Բ գլուխը վերաբերում է հավատքին և գործերին: Գ–Դ գլուխներում խոսվում է լեզուն սանձելու անհրաժեշտության մասին և Սրբերին հորդորում է չչարախոսել միմյանց մասին: Ե գլուխը Սրբերին քաջալերում է համբերություն ունենալ և հիվանդության դեպքում կանչել երեցներին, որ օրհնեն. այն ուսուցանում է նաև ուրիշների դարձի բերմանն օգնելու օրհնությունների մասին: