Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ղեվտացոց


Ղեվտացոց

Գիրք Հին Կտակարանում, որը պատմում է քահանայական պարտականությունների մասին Իսրայելում: Այն հատկանշում է Աստծո սրբությունը և այն օրինագիրը, ըստ որի իր ժողովուրդը կարող էր ապրել՝ սուրբ դառնալու համար: Նրա նպատակն է՝ ծեսերի միջոցով ուսուցանել Մովսեսի օրենքի բարոյական կանոններն ու կրոնական ճշմարտությունները: Ղևտացոց գիրքը գրել է Մովսեսը:

Ա–Է գլուխները բացատրում են զոհաբերության արարողությունները: Ը–Ժ գլուխները նկարագրում են քահանաների նվիրաբերման ծեսերը: ԺԱ գլուխը բացատրում է, թե ինչը պետք է ուտել և ինչը՝ ոչ, ինչն է մաքուր և ինչը՝ անմաքուր: ԺԲ գլուխը քննարկում է կանանց վիճակը երեխա բերելուց հետո: ԺԳ–ԺԵ գլուխներն օրենքներ են՝ կապված ծիսական անմաքրությունների հետ: ԺԶ գլուխը պարունակում է այն ծիսակարգը, որը պետք է պահվի Քավության օրը: ԺԷ–ԻԶ գլուխները պարունակում են կրոնական և հասարակական կանոնապահումների հետ կապված օրենքների օրինագրեր: ԻԷ գլուխը բացատրում է, որ Տերը Իսրայելին պատվիրել է Տիրոջը նվիրաբերել իր բերքը, հոտերն ու նախիրները: