Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ամեն


Ամեն

Նշանակում է՝ «թող այդպես լինի» կամ «այդպես է»: Ամենն ասվում է ի սրտե հավանություն և հանդիսավոր համաձայնություն (Բ Օր. ԻԷ.14–26) կամ ճշմարտացիություն արտահայտելու համար (Գ Թագ. Ա.36): Այսօր աղոթքների, վկայությունների և ելույթների վերջում, աղոթքի կամ ուղերձի ունկնդիրները լսելի ամեն են ասում՝ համաձայնություն և հավանություն արտահայտելու համար:

Հին Կտակարանի ժամանակներում մարդ պետք է ամեն ասեր երդում տալիս (Ա Մն. ԺԶ.7, 35–36; Նեեմ. Ե.13; Ը.2–6): Քրիստոսին կոչել են «Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան» (Հայտ. Գ.14): Ամենը նաև ուխտի նշան էր ծառայում Մարգարեների Դպրոցում (ՎևՈՒ 88.133–135):