Սիրել, ակնածել, ծառայել և նվիրվել Աստծուն (ՎևՈՒ 20.19 ): Երկրպագությունը ներառում է աղոթք, ծոմապահություն, եկեղեցական ծառայություն, մասնակցություն ավետարանական արարողություններին և այլ սովորույթներին, որոնք նվիրվածություն և սեր են արտահայտում առ Աստված:
Հոգով և ճշմարտությունով երկրպագեք Հորը, Հովհ. Դ.23 .
Երկրպագեք երկնքի և երկրի արարչին, Հայտ. ԺԴ.7 (ՎևՈՒ 133.38–39 ).
Երկրպագեք նրան ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, 2 Նեփի 25.29 .
Նրանք հավատում էին Քրիստոսին և պաշտում էին Հորը՝ նրա անունով, Հակոբ 4.5 .
Զենոսն ուսուցանել էր, որ մարդիկ պետք է աղոթեն ու երկրպագեն ամեն տեղ, Ալմա 33.3–11 .
Հոգով և ճշմարտությամբ երկրպագեք Աստծուն, որտեղ էլ որ լինեք, Ալմա 34.38 .
Մարդիկ ընկան Հիսուսի ոտքերը և երկրպագեցին նրան, 3 Նեփի 11.17 .
Բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն, հավատան առ Հիսուս Քրիստոս և երկրպագեն Հորը՝ նրա անունով, ՎևՈՒ 20.29 .
Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, ՎևՈՒ 93.19 .
Այս մեկ Աստծուն միայն ես կերկրպագեմ, Մովսես 1.12–20 .
Մենք պահանջում ենք Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, ՀՀ 1.11 .