Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Զաքարիա


Զաքարիա

Հին Կտակարանի մարգարե, որը մարգարեացել է Ք.ծ.ա. մոտ 520թ.: Նա ապրել է միևնույն ժամանակաշրջանում, ինչ Անգե մարգարեն (Եզր. Ե.1; Զ.14):

Զաքարիայի գիրքը

Գիրքը նշանավոր է Քրիստոսի մահկանացու ծառայության և նրա երկրորդ գալստի մասին իր մարգարեություններով (Զաք. Թ.9; ԺԱ.12–13; ԺԲ.10; ԺԳ.6): Ա–Ը գլուխները պարունակում են մի շարք տեսիլքներ Աստծո ժողովրդի ապագայի վերաբերյալ: Թ–ԺԴ գլուխները պարունակում են տեսիլքներ Մեսիայի, վերջին օրերի, Իսրայելի հավաքման, վերջին մեծ պատերազմի և Երկրորդ Գալստի վերաբերյալ: