Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Եղիսե
նախորդ հաջորդ

Եղիսե

Հին Կտակարանի Իսրայելի Հյուսիսային Թագավորության մարգարե և այդ երկրի թագավորներից մի քանիսի խորհրդատու:

Եղիսեն ուներ մեղմ և հանդարտ բնավորություն՝ ի տարբերություն այն բոցավառ եռանդի, որով աչքի էր ընկնում նրա ուսուցիչը՝ Եղիան: Նրա նշանավոր հրաշքները (Դ Թագ. Բ–Ե; Ը) վկայում են, որ նա իսկապես ստացել էր Եղիայի զորությունը, երբ նա՝ որպես մարգարե, հաջորդեց Եղիային (Դ Թագ. Բ.9–12): Օրինակ՝ նա բժշկեց դառն աղբյուրի ջրերը, բաժանեց Հորդանան գետի ջրերը, շատացրեց որբևայրու յուղը, մահից բարձրացրեց մի տղայի, մի մարդու բուժեց բորոտությունից, այնպես արեց, որ երկաթե տապարը լողա և Ասորիներին զարկեց կուրությամբ (Դ Թագ. Բ–Զ): Նրա ծառայությունը տևեց ավելի քան հիսուն տարի՝ Հովրամի, Հեուի, Հովաքազի և Հովասի թագավորման ընթացքում: