Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մնացորդաց


Մնացորդաց

Երկու գրքեր Հին Կտակարանում: Դրանք տալիս են կարճ պատմություն՝ Ստեղծումից մինչև Կյուրոսի հռչակումը, երբ հրեաներին թույլատրվեց վերադառնալ Երուսաղեմ:

Ա Մնացորդաց

. Ա–Թ գլուխներում թվարկվում է Ադամից եկող տոհմաբանությունը մինչև Սավուղ: Ժ գլուխը պատմում է Սավուղի մահվան մասին: ԺԱ–ԻԲ գլուխները պատմում են Դավթի թագավորության հետ կապված իրադարձությունները: ԻԳ–ԻԷ գլուխները բացատրում են, որ Սողոմոնը դարձվեց թագավոր և Ղևտացիները կազմակերպվեցին: ԻԸ գլուխը բացատրում է, որ Դավիթը Սողոմոնին պատվիրեց տաճար կառուցել: ԻԹ գլուխը նկարագրում է Դավթի մահը:

Բ Մնացորդաց

. Ա–Թ գլուխները պատմում են Սողոմոնի թագավորության հետ կապված իրադարձությունները: Ժ–ԺԲ գլուխները պատմում են Սողոմոնի որդի Ռոբովամի թագավորության մասին, որի ժամանակ Իսրայելի միացյալ պետությունը բաժանվեց հյուսիսային և հարավային թագավորությունների: ԺԳ–ԼԶ գլուխները նկարագրում են զանազան թագավորների թագավորությունների մասին, մինչև Հուդայի գերությունը Նաբուգոդոնոսորի կողմից: Գիրքն ավարտվում է Կյուրոս թագավորի հրամանագրով, որ Հուդայի գերի զավակները կարող են վերադառնալ Երուսաղեմ: