Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Արմագեդոն


Արմագեդոն

Արմագեդոն անունը սերվել է եբրայերեն Հար Մեգիդդոն արտահայտությունից, որը նշանակում է «Մակեդդովի լեռ»: Մակեդդովի հովիտը Եզդրելոնի հարթավայրի արևմտյան մասում է, Երուսաղեմից ութսուն կիլոմետր դեպի հյուսիս, և համարվում է Հին Կտակարանի ժամանակների մի շարք վճռական ճակատամարտերի վայրը: Մեծ և վերջին ընդհարումը, որը տեղի կունենա Տիրոջ երկրորդ գալստի ժամանակ, կոչվում է Արմագեդոնի ճակատամարտ, որովհետև այն կսկսվի նույն վայրում: (Տե՛ս Եզեկ. ԼԹ.11; Զաք. ԺԲ–ԺԴ, հատկապես՝ ԺԲ.11; Հայտ. ԺԶ.14–21):