Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Նավու, Իլինոյս (ԱՄՆ)


Նավու, Իլինոյս (ԱՄՆ)

1839 թվականին Վերջին Օրերի Սրբերի կողմից հիմնադրված քաղաք Իլինոյս նահանգում: Այն գտնվում է Միսսիսիպի գետի վրա, Սենտ Լյուիսից մոտ 300կմ գետի երկայնքով վեր:

Միսսուրի նահանգում եղած հալածանքների պատճառով, Սրբերը տեղափոխվեցին մոտ 300կմ դեպի հյուսիս-արևելք, անցնելով Միսսիսիպի գետը՝ դեպի Իլինոյս նահանգ, որտեղ նրանք ավելի բարենպաստ պայմաններ գտան: Ի վերջո Սրբերը հող գնեցին ոչ զարգացած Կոմերս քաղաքի մոտ: Ըստ էության, այն ճահճոտ ամայի վայր էր, որտեղ միայն մի քանի հասարակ կառույցներ կային: Սրբերը չորացրեցին հողը և տներ հիմնեցին: Ջոզեֆ Սմիթն իր ընտանիքը տեղավորեց մի փոքր գերանե տնակում: Կոմերս քաղաքի անունը փոխվեց Նավու, որը եբրայերեն բառ է և նշանակում է «գեղեցիկ»:

Վարդապետություն և Ուխտերի մի քանի բաժիններ գրվել են Նավուում (ՎևՈՒ 124–129, 132, 135): Սրբերին պատվիրվեց տաճար կառուցել Նավուում (ՎևՈՒ 124.26–27): Նախքան 1846 թվականին իրենց տներից հանվելը, նրանք կառուցեցին տաճարը և կազմավորեցին Սիոնի ցցերը: Այդ հալածանքների արդյունքում Սրբերը հեռացան այդ տարածքից և ճանապարհ ընկան դեպի արևմուտք: