Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մանասե
նախորդ հաջորդ

Մանասե

Հին Կտակարանում՝ ավագ որդին Ասանեթի և Հովսեփի, որը ծախվեց Եգիպտոս (Ծն. ԽԱ.50–51): Նա և նրա եղբայր Եփրեմը Հակոբի (Իսրայելի) թոռներն էին, սակայն որդեգրվեցին ու օրհնվեցին նրա կողմից, ինչպես որ նրա որդիները լինեին (Ծն. ԽԸ.1–20):

Մանասեի ցեղը

Մանասեի հետնորդները համարվեցին Իսրայելի ցեղերի թվում (Թվ. Ա.34–35; Հես. ԺԳ.29–31): Մովսեսի օրհնությունը Հովսեփի ցեղին, որը տրվեց նաև Եփրեմին և Մանասեին, արձանագրված է Երկրորդ Օրինաց ԼԳ.13–17-ում: Նրանց նշանակված հողերը մասամբ Հորդանանից արևմուտք էին և Եփրեմի կողքին: Նրանք նաև գաղութներ ունեին Հորդանանի արևելքում, Բասանի և Գաղաադի հարուստ արոտավայրերում: Վերջին օրերին, ցրված Իսրայելի հավաքման գործում, Մանասեի ցեղը կօգնի Եփրեմի ցեղին (Բ Օր. ԼԳ.13–17): Մորմոնի Գրքի մարգարե Լեքին Մանասեի հետնորդն էր (Ալմա 10.3):