Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Պաշտոնական հայտարարություն–1
նախորդ հաջորդ

Պաշտոնական հայտարարություն–1

Վարդապետություն և Ուխտերի վերջին էջերում տպագրված «Պաշտոնական Հայտարարություն–1»-ի առաջին մասը հայտնի է նաև որպես Հռչակագիր: Այն տրվել է Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի միջոցով և ներկայացվել Եկեղեցու անդամներին 1890 թվականի հոկտեմբերի 6-ի գերագույն համաժողովում: 1862-ից սկսած, հաջորդ քսանհինգ տարիների ընթացքում, Միացյալ Նահանգների առանձին օրենքներ բազմակնությունն անօրինական դարձրեցին: Տերը Վիլֆորդ Վուդրուֆին տեսիլքով և հայտնությամբ ցույց տվեց, թե ինչ տեղի կունենար, եթե Սրբերը չդադարեին բազմակնության գործածությունը: Հռչակագիրը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս բազմակի ամուսնություններ չեն կատարվում: