Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Դանիել


Դանիել

Հին Կտակարանի Դանիելի գրքի հիմնական գործող անձը. Աստծո մարգարե և մեծ հավատքի տեր մարդ:

Նրա ծնողների մասին ոչինչ հայտնի չէ, չնայած որ նա, ըստ երևույթին, թագավորական սերնդից է սերվել (Դան. Ա.3): Նա գերեվարվեց Բաբելոն, որտեղ ստացավ Բաղդասասար անունը (Դան. Ա.6–7): Դանիելը և երեք այլ գերիներ կրոնական դրդումներով մերժեցին թագավորական կերակուրը (Դան. Ա.8–16):

Դանիելը երազներ մեկնաբանելու իր կարողությամբ Նաբուգոդոնոսորի և Դարեհի բարեհաճությանն արժանացավ (Դան. Բ; Դ): Նա նաև կարդաց և մեկնաբանեց պատի վրայի ձեռագիրը (Դան. Ե): Նրա թշնամիները դավ նյութեցին նրա դեմ, և նա գցվեց առյուծների գուբը, սակայն Տերը պահպանեց նրա կյանքը (Դան. Զ):

Դանիելի գիրքը

. Գիրքը բաղկացած է երկու մասից. Ա–Զ գլուխները պատմում են Դանիելի և նրա երեք ընկերների մասին. Է–ԺԲ գլուխները Դանիելի տեսած մարգարեական տեսիլքներն են: Գիրքն ուսուցանում է Աստծուն հավատարիմ լինելու կարևորությունը և ցույց է տալիս, որ Տերն օրհնում է հավատարիմ մարդկանց:

Գրքի գլխավոր ավանդը Նաբուգոդոնոսոր թագավորի երազի մեկնաբանությունն է: Երազում Աստծո արքայությունը վերջին օրերին ներկայացվում է որպես մի քար, որը կտրվել է սարից: Քարը պիտի գլորվի, մինչև որ լցնի ողջ երկիրը (Դան. Բ, Տե՛ս նաև ՎևՈՒ 65.2):