Թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մահից փրկվելը: Աստծո շնորհով՝ Հիսուս Քրիստոսի մահվան և հարության միջոցով, բոլոր մարդիկ կփրկվեն ֆիզիկական մահից: Աստծո շնորհով ամեն մի անհատ կարող է փրկվել նաև հոգևոր մահից՝ հավատքով առ Հիսուս Քրիստոս: Այդ հավատքը դրսևորվում է ավետարանի օրենքներին ու արարողություններին հնազանդ ապրելով և Քրիստոսին ծառայելով:
Տերն է իմ լույսը և իմ փրկությունը, Սաղ. ԻԷ.1 .
Նա է միայն իմ վեմը և իմ փրկությունը, Սաղ. ԿԲ.2 .
Ավետարանն Աստծո զորությունն է փրկության համար, Հռովմ. Ա.16 (ՎևՈՒ 68.4 ).
Ահով գործեք ձեր անձերի փրկությունը, Փիլ. Բ.12 .
Աստված ձեզ ընտրել է, որ փրկվեք սրբագործմամբ, Բ Թես. Բ.12 .
Հիսուս Քրիստոսը միակ անունն է, որով փրկությունը պիտի գա, Մովսես 6.52 (Գոր. Դ.10–12 ).
Մենք հավատում ենք, որ Քրիստոսի քավության միջոցով ողջ մարդկությունը կարող է փրկվել, ՀՀ 1.3 .
Փոքր երեխաները նույնպես ունեն հավերժական կյանք, Մոսիա 15.25 .
Մանուկների մկրտությունը պղծություն է, և Քավության շնորհիվ փոքր երեխաները կենդանի են Քրիստոսում, Մոր. 8.8–24 .
Փոքր երեխաները փրկագնված են Միածնի միջոցով. Սատանան չի կարող գայթակղել նրանց, ՎևՈՒ 29.46–47 .
Երեխաներին պետք է ուսուցանել ավետարանը և մկրտել, երբ նրանք ութ տարեկան են, ՎևՈՒ 68.25–28 .
Փոքր երեխաները սրբագործված են Հիսուս Քրիստոսի միջոցով, ՎևՈՒ 74.7 .
Մարդիկ կրկին անմեղ դարձան իրենց մանկության մեջ, ՎևՈՒ 93.38 .
Բոլոր երեխաները, ովքեր մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, փրկվում են սելեստիալ արքայությունում, ՎևՈՒ 137.10 .