Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 68


Բաժին 68

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերին, ի պատասխան Օրսոն Հայդի, Լյուկ Ս. Ջոնսոնի, Լայման Ի. Ջոնսոնի և Վիլյամ Ի. Մակլելլինի խնդրանքի (History of the Church, 1.227–229): Թեև այս հայտնությունը տրվել էր ի պատասխան աղաչանքի, որ Տիրոջ միտքը հայտնի դարձվի նշված երեցների վերաբերյալ, բովանդակության մեծ մասը վերաբերում է ողջ Եկեղեցուն:

1–5՝ Երեցների խոսքերը, Սուրբ Հոգով շարժված, սուրբ գրություն են. 6–12՝ Երեցները պետք է քարոզեն և մկրտեն, և նշաններ կուղեկցեն ճշմարիտ հավատացյալներին. 13–24՝ Ահարոնի որդիներից անդրանիկը կարող է ծառայել որպես Նախագահող Եպիսկոպոս (այսինքն՝ կրել նախագահության բանալիները, որպես եպիսկոպոս), Առաջին Նախագահության ներքո. 25–28՝ Ծնողներին պատվիրվում է ուսուցանել ավետարանն իրենց երեխաներին. 29–35՝ Սրբերը պետք է պահեն Հանգստության օրը, աշխատեն ջանասիրաբար, և աղոթեն:

1 Իմ ծառան՝ Օրսոն Հայդը, իր կարգումով կանչվել է՝ կենդանի Աստծո աՀոգով հռչակելու հավիտենական ավետարանը ժողովրդից ժողովուրդ, հողից հող, ամբարիշտների ժողովքներում, նրանց ժողովարաններում, տրամաբանելով նրանց հետ և նրանց համար մեկնաբանելով բոլոր սուրբ գրքերը:

2 Եվ ահա, տե՛ս, սա օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր կարգվել են այս քահանայությանը, ում նշանակված առաքելությունն է՝ առաջ գնալ,–

3 Եվ սա է օրինակը նրանց համար, որ նրանք պետք է ախոսեն, երբ շարժվում են Սուրբ Հոգով:

4 Եվ ինչ որ նրանք խոսեն, երբ շարժվում են աՍուրբ Հոգով, պիտի լինի սուրբ գրություն, պիտի լինի Տիրոջ կամքը, պիտի լինի Տիրոջ միտքը, պիտի լինի Տիրոջ խոսքը, պիտի լինի Տիրոջ ձայնը, և Աստծո բզորությունը ի փրկություն:

5 Ահա, սա Տիրոջ խոստումն է ձեզ, ո՜վ դուք, իմ ծառանե՛ր:

6 Ուստի, ուրախ եղեք, և մի ավախեցեք, քանզի ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և ես կանգնելու եմ ձեր կողքին. և դուք պիտի վկայություն բերեք իմ մասին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի, որ ես կենդանի Աստծո Որդին եմ, ես, որ էի՛, որ ե՛մ, և որ գալու եմ:

7 Սա Տիրոջ խոսքն է ուղղված քեզ, իմ ծառա՛ աՕրսոն Հայդ, և նաև իմ ծառա Լյուկ Ջոնսոնին, և իմ ծառա Լայման Ջոնսոնին, և իմ ծառա Վիլյամ Ի. Մակլելլինին, և իմ եկեղեցու բոլոր հավատարիմ երեցներին,–

8 աԳնացեք աշխարհով մեկ, բքարոզեք իմ ավետարանն ամեն գարարածի, գործելով այն դիշխանությամբ, որը ես տվել եմ ձեզ՝ եմկրտելով անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու:

9 Եվ անա, ով կհավատա և կմկրտվի, պիտի բփրկվի, իսկ նա, ով չի հավատա, պիտի գնզովվի:

10 Եվ նա, ով կհավատա, պիտի օրհնվի ուղեկցվող անշաններով, ճիշտ ինչպես գրված է:

11 Եվ ձեզ պիտի տրվի՝ իմանալ անշանները ժամանակների, և նշանները Մարդու Որդու գալստյան.

12 Եվ բոլոր նրանց, ում մասին Հայրը վկայություն կբերի, ձեզ զորություն պիտի տրվի ակնքելու նրանց՝ հավերժական կյանքի համար: Ամեն:

13 Իսկ այժմ, բացի ուխտերից և պատվիրաններից, մյուս հարցերի մասին. դրանք հետևյալն են,–

14 Այսուհետև մնում է, Տիրոջը հարմար ժամանակ, ուրիշ աեպիսկոպոսներ ի սպաս դրվեն եկեղեցու համար՝ ծառայելու ճիշտ ինչպես առաջինը.

15 Ուստի նրանք պետք է լինեն արժանի աքահանայապետեր, և նրանք պիտի նշանակվեն Մելքիսեդեկյան Քահանայության բԱռաջին Նախագահության կողմից, բացառությամբ, եթե նրանք գԱհարոնի անմիջական հետնորդներն են:

16 Եվ եթե նրանք լինեն աԱհարոնի անմիջական հետնորդները, նրանք օրինական իրավունք ունեն եպիսկոպոսության, եթե նրանք անդրանիկներն են Ահարոնի որդիների միջից.

17 Քանզի անդրանիկն է կրում նախագահության իրավունքն այս քահանայության վրա և դրա աբանալիները, կամ իշխանությունը:

18 Ոչ մի տղամարդ չունի այս պաշտոնի՝ այս քահանայության բանալիները կրելու օրինական իրավունքը, եթե նա Ահարոնի աանմիջական հետնորդը և անդրանիկը չէ:

19 Բայց, քանի որ Մելքիսեդեկյան Քահանայության աքահանայապետն իշխանություն ունի պաշտոնավարելու մյուս բոլոր փոքր պաշտոններում, նա կարող է պաշտոնավարել բեպիսկոպոսի պաշտոնում, երբ հնարավոր չէ գտնել Ահարոնի անմիջական հետնորդ, պայմանով, որ նա կկանչվի և ի սպաս կդրվի և կկարգվի այդ զորությանը Մելքիսեդեկյան Քահանայության Առաջին Նախագահության ձեռքերի ներքո:

20 Եվ Ահարոնի անմիջական հետնորդը ևս պետք է նշանակվի այս Նախագահության կողմից, և արժանի գտնվի, և աօծվի, և բկարգվի այս Նախագահության ձեռքերի ներքո, այլապես նրանք օրինապես լիազորված չեն՝ պաշտոնավարելու իրենց քահանայության մեջ:

21 Սակայն, այն հրամանագրի հիման վրա, որը վերաբերում է քահանայությունը հորից որդուն անցնելու նրանց իրավունքներին, նրանք կարող են պահանջել իրենց օծումը, եթե երբևիցե կարողանան պարզել իրենց ազգատոհմը, կամ հաստատեն այն հայտնությամբ, Տիրոջ կողմից, վերոհիշյալ Նախագահության ձեռքերի ներքո:

22 Եվ բացի այդ, ոչ մի եպիսկոպոս կամ քահանայապետ, որն ի սպաս կդրվի այս ծառայության, չպետք է դատվի կամ դատապարտվի որևէ հանցանքի համար, բացի միայն եկեղեցու աԱռաջին Նախագահության առաջ.

23 Եվ եթե նա մեղավոր ճանաչվի այդ Նախագահության առաջ, վկայությամբ, որը հնարավոր չի լինի հերքել, նա պիտի դատապարտվի.

24 Եվ եթե նա ապաշխարի, նա պիտի աներվի՝ եկեղեցու ուխտերի և պատվիրանների համաձայն:

25 Եվ բացի այդ, որքան որ ածնողները երեխաներ ունեն Սիոնում կամ նրա կազմակերպված բցցերում, որոնց չեն գուսուցանում, որպեսզի մինչև դութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի՝ առ Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևի, եմեղքը լինի ծնողների գլխին:

26 Քանզի դա օրենք կլինի աՍիոնի բնակիչների և նրա կազմակերպված ցցերի համար:

27 Եվ նրանց երեխաները պիտի ամկրտվեն իրենց մեղքերի բթողության համար, երբ գութ տարեկան են, և ձեռնադրվեն:

28 Եվ նրանք նաև պետք է իրենց երեխաներին ուսուցանեն աաղոթել և ուղիղ քայլել Տիրոջ առաջ:

29 Եվ Սիոնի բնակիչները նաև պետք է հետևեն, որ սուրբ պահեն աՀանգստության օրը:

30 Եվ Սիոնի բնակիչները նաև պետք է հիշեն իրենց աշխատանքները, որքանով որ նշանակված են աշխատելու, ողջ հավատարմությամբ. քանի որ ծույլը հիշողության մեջ պիտի պահվի Տիրոջ առաջ:

31 Արդ, ես՝ Տերս, չեմ հավանում Սիոնի բնակիչներին, քանի որ նրանց մեջ կան ածույլեր. և նրանց զավակները նույնպես աճում են բամբարշտության մեջ. նաև նրանք լրջորեն չեն գփնտրում հավերժության հարստությունները, այլ նրանց աչքերը լի են ժլատությամբ:

32 Այդ բաները չպիտի լինեն, և պետք է հեռացվեն նրանց միջից. ուստի թող իմ ծառա Օլիվեր Քաուդերին այս ասածները տանի Սիոնի հող:

33 Եվ մի պատվիրան եմ տալիս ես նրանց,– որ նա, ով չի պահպանում իր աաղոթքները Տիրոջ առաջ, իր ժամանակին, թող բհիշողության մեջ պահվի իմ ժողովրդի դատավորի առաջ:

34 Այս աասածները ճշմարիտ են և հավատարիմ. ուստի, զանց մի առնիր դրանք, ոչ էլ բպակասեցրու դրանցից:

35 Ահա, ես եմ աԱլֆան և Օմեգան, և ես բգալիս եմ շուտով: Ամեն: