Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Գաղատացիս՝ Թուղթ Առ


Գաղատացիս՝ Թուղթ Առ

Գիրք Նոր Կտակարանում: Սկզբում դա մի նամակ էր, որ Պողոս Առաքյալը գրել էր Գաղատիայում ապրող Սրբերին: Այս նամակի թեման այն է, որ իրական ազատություն կարելի է ձեռք բերել միայն ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով: Եթե Սրբերը որդեգրեին հրեա քրիստոնյաների ուսմունքները, որոնք պնդում էին Մովսեսի օրենքը պահելու անհրաժեշտությունը, նրանք կսահմանափակեին կամ կկործանեին այն ազատությունը, որը գտել էին Քրիստոսում: Նամակում Պողոսը հաստատել է իր դիրքը՝ որպես Առաքյալ, բացատրել է հավատքով արդար ապրելու վարդապետությունը և հաստատել է հոգևոր կրոնի արժեքը:

Ա և Բ գլուխներում Պողոսն ափսոսանք է հայտնում իր ստացած նորության համար, որ Գաղատացիներից ոմանք ուրացել են և պարզաբանել է առաքյալների մեջ ունեցած իր դիրքը: Գ և Դ գլուխներում խոսվում է հավատքի և գործերի վարդապետության մասին: Ե և Զ գլուխները քարոզներ են հավատքի վարդապետության գործնական արդյունքների մասին: