Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մանանա
նախորդ հաջորդ

Մանանա

Նուրբ, թեփիկների նման ուտելիք՝ մեղրով գաթայի (Ել. ԺԶ.14–31) կամ յուղով շինած գաթայի համով (Թվ. ԺԱ.8): Տերը պատրաստեց այն՝ Իսրայելի զավակներին քառասուն տարի անապատում կերակրելու համար (Ել. ԺԶ.4–5, 14–30, 35; Հես. Ե.12; 1 Նեփի 17.28):

Իսրայելի զավակներն այն կոչեցին Ման (կամ եբրայերեն «Մա՞ն հու»), որը նշանակում է՝ «ի՞նչ է սա», որովհետև չգիտեին, թե դա ինչ էր (Ել. ԺԶ.15): Այն անվանվել է նաև «հրեշտակների հաց» և «երկնքի հաց» (Սաղ. ՀԸ.24–25; Հովհ. Զ.31): Այն խորհրդանշում էր Քրիստոսին, որը պիտի լիներ Կյանքի Հացը (Հովհ. Զ.31–35):