Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ժողովարան


Ժողովարան

Կրոնական նպատակներով օգտագործվող հավաքատեղ: Նոր Կտակարանի ժամանակներում, կահավորանքը հիմնականում հասարակ էր և ընդգրկում էր տապանակը, որի մեջ կային օրենքի թղթագլանները և այլ սրբազան գրություններ, կարդալու բարձր սեղանը և երկրպագողների համար նստատեղերը:

Երեցների տեղական խորհուրդը կառավարում էր յուրաքանչյուր ժողովարանը: Նրանք էին որոշում, թե ում էր պետք ներս թողնել, իսկ ում պետք էր դուրս գցել (Հովհ. Թ.22; ԺԲ.42): Ամենակարևոր պաշտոնյան ժողովարանի գլխավորն էր (Ղուկ. ԺԳ.14; Մար. Ե.22): Նա հիմնականում դպիր էր, հոգ էր տանում շենքի համար և ղեկավարում էր ծառայությունները: Մի սպասավոր կատարում էր հոգևորական պարտականությունները (Ղուկ. Դ.20):

Ժողովարան կար ամեն մի քաղաքում, որտեղ ապրում էին հրեաները՝ թե՛ Պաղեստինում և թե՛ ուրիշ վայրերում: Դա մեծ օգնություն էր Հիսուս Քրիստոսի ավետարանը տարածելիս, որովհետև Եկեղեցու առաջին միսիոներներին սովորաբար թույլ էր տրվում խոսել ժողովարաններում (Գոր. ԺԳ.5, 14; ԺԴ.1; ԺԷ.1, 10; ԺԸ.4): Այս նույն սովորությունը կիրառում էին Մորմոնի Գրքի միսիոներները (Ալմա 16.13; 21.4–5; 32.1), ինչպես նաև արդի տնտեսության վաղ շրջանի միսիոներները (ՎևՈՒ 66.7; 68.1):