Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Լեքի՝ Նեփիի հայր
նախորդ հաջորդ

Լեքի՝ Նեփիի հայր

Մորմոնի Գրքում՝ եբրայեցի մարգարե, որն առաջնորդեց իր ընտանիքը և իրեն հետևողներին Երուսաղեմից դեպի խոստումի մի երկիր արևմտյան կիսագնդում, Ք.ծ.ա. մոտ 600 թվականին: Լեքին իր ժողովրդի միջից առաջին մարգարեն էր Մորմոնի Գրքում:

Տիրոջ հրամանով՝ Լեքին իր ընտանիքով փախավ Երուսաղեմից (1 Նեփի 2.1–4): Նա Հովսեփի հետնորդ էր, որը վաճառվել էր Եգիպտոս (1 Նեփի 5.14): Տերը տվեց նրան կյանքի ծառի տեսիլքը (1 Նեփի 8.2–35): Լեքին ու նրա տղաները մի նավ կառուցեցին և նավարկեցին դեպի արևմտյան կիսագունդ (1 Նեփի 17–18): Նա և նրա հետնորդները հաստատվեցին մի նոր երկրում (1 Նեփի 18.23–25): Նախքան իր մահանալը, Լեքին օրհնեց իր որդիներին և ուսուցանեց նրանց Քրիստոսի մասին և վերջին օրերին Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին (2 Նեփի 1.1–4.12):

Լեքիի Գիրքը

Մորմոնի Գրքի թարգմանությունը Ջոզեֆ Սմիթն սկսել էր Լեքիի գրքից: Դա մի հիշատակարան էր, որը Մորմոնը համառոտագրել էր Լեքիի թիթեղներից: Այդ գրքից 116 ձեռագիր էջ թարգմանելուց հետո, Ջոզեֆը ձեռագիրը տվեց Մարտին Հարրիսին, որը, Մորմոնի Գիրքը թարգմանելիս, կարճ ժամանակ ծառայեց որպես Ջոզեֆի դպիր: Մարտինը կորցրեց այդ էջերը: Ջոզեֆը կրկին չթարգմանեց Լեքիի գիրքը, կորած ձեռագրերի փոխարեն, այլ թարգմանեց դրան առնչվող այլ պատմություններ ոսկե թիթեղներից (Տե՛ս ՎևՈւ 3-ի և 10-ի նախաբանները): Այդ մյուս պատմություններն այժմ Մորմոնի Գրքի առաջին վեց գրքերն են: