Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հուդա 1


Հուդա 1

Նոր Կտակարանում՝ Հիսուսի եղբայրներից մեկը և Հուդայի թղթի հավանական հեղինակը (Մատ. ԺԳ.55; Հուդա Ա.1):

Հուդայի թուղթը

Այս գիրքը բաղկացած է մի նամակից, որը Հուդան գրել է որոշ Սրբերի, որոնց հավատքը թուլանում էր: Նրանց թուլացնում էին իրենց միջից նրանք, ովքեր դավանում էին, որ Քրիստոնյա են, սակայն անբարոյական հեթանոսական պաշտամունքներ էին կատարում և պնդում էին, որ ազատված են բարոյական օրենքներից: Հուդան ցանկանում էր Սրբերին տեղեկացնել նրանց սպասվող հոգևոր վտանգի մասին և քաջալերել նրանց՝ հավատարիմ մնալու:

Հուդայի թղթի նշանավոր հատվածներից է 6-րդ հատվածը, որը պատմում է երկնքի պատերազմի մասին և Լյուցիֆերին ու նրա հրեշտակներին իրենց նախամահկանացու վիճակից դուրս գցելու մասին (Աբր. 3.26–28), և 14–15-րդ հատվածները, որոնք վկայակոչում են Ենովքի մարգարեությունը: