Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Խորհրդանշականություն
նախորդ հաջորդ

Խորհրդանշականություն

Օգտագործել մի բան՝ որպես մեկ այլ բանի նմանություն կամ պատկեր: Խորհրդանշականությունը սուրբ գրքերում օգտագործում է ծանոթ մի առարկա, իրադարձություն կամ իրավիճակ՝ ավետարանի որևէ սկզբունք կամ ուսմունք ներկայացնելու համար: Օրինակ՝ Մորմոնի Գրքի Ալմա մարգարեն օգտագործել է սերմը՝ Աստծո խոսքը ներկայացնելու համար (Ալմա 32):

Բոլոր սուրբ գրքերում մարգարեներն օգտագործել են խորհրդանիշների լեզուն, որպեսզի ուսուցանեն Հիսուս Քրիստոսի մասին: Այդ խորհրդանիշներն են եղել ծեսերն ու արարողությունները (Մովսես 6.63), զոհաբերությունները (Եբր. Թ.11–15; Մովսես 5.7–8), հաղորդությունը (Ղուկ. ԻԲ.13–20; ՋՍԹ Մար. 14.20–24) և մկրտությունը (Հռովմ. Զ.1–6; ՎևՈՒ 128.12–13): Աստվածաշնչյան շատ անուններ խորհրդանշական են: Հին Կտակարանի խորանի ծեսերը և Մովսեսի օրենքը հավերժական ճշմարտություններ են ներկայացրել (Եբր. Ը–Ժ; Մոսիա 13.29–32; Ալմա 25.15; Հել. 8.14–15): Որպես օրինակներ՝ Տե՛ս նաև Մատ. Ե.13–16; Հովհ. Գ.14–15; Հակոբ 4.5; Ալմա 37.38–45: