Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մարկոս


Մարկոս

Նոր Կտակարանում՝ Հովհաննես Մարկոսը Երուսաղեմում ապրող Մարիամի որդին էր (Գոր. ԺԲ.12). հնարավոր է նաև, որ նա Բառնաբասի կուզենը (կամ եղբորորդին) էր (Կող. Դ.10): Նա գնաց Պողոսի և Բառնաբասի հետ, Երուսաղեմից իրենց առաջին միսիոներական ճամփորդության ժամանակ, և նրանցից բաժանվեց Պերգեում (Գոր. ԺԲ.25; ԺԳ.5, 13): Ավելի ուշ, նա ուղեկցեց Բառնաբասին Կիպրոս գնալիս (Գոր. ԺԵ.37–39): Նա Պողոսի հետ էր Հռոմում (Կող. Դ.10; Փիլիմ. Ա.24). և Պետրոսի հետ էր Բաբելոնում (հավանաբար, Հռոմում) (Ա Պետ. Ե.13): Ի վերջո, նա Տիմոթեոսի և Եփեսոսի հետ էր (Բ Տիմ. Դ.11):

Մարկոսի ավետարանը

Նոր Կտակարանի երկրորդ գիրքը: Մարկոսի ավետարանը հավանաբար գրվել է Պետրոսի ղեկավարությամբ: Նրա նպատակն է նկարագրել Տիրոջը, որպես Աստծո որդի, որն ապրում և գործում էր մարդկանց մեջ: Մարկոսը եռանդագին և համեստությամբ նկարագրում է այն տպավորությունները, որ թողնում էր Հիսուսն իր ականատեսների վրա: Ըստ ավանդության՝ Պետրոսի մահից հետո Մարկոսը գնաց Եգիպտոս, կազմավորեց Եկեղեցին Ալեքսանդրիայում և այնտեղ էլ նահատակվեց որպես մարտիրոս:

Գլուխների ընդհանուր տեսության համար, Տե՛ս «Ավետարաններ» թեման: